Программа

Error message

Warning: Invalid argument supplied for foreach() in google_webfont_loader_api_init() (line 79 of /home/mattashb/public_html/kevorkian.mattash.com/sites/all/modules/google_webfont_loader_api/google_webfont_loader_api.module).
Русский

ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ

(գրավոր)

 

·         Հայոց լեզվից գրավոր քննությունն անցկացվում է հարցարաններով, մյուս առարկաների նման՝ հանրակրթական դպրոցի ծրագրերի շրջանակներում։

·         Հարցարաններից յուրաքանչյուրն ունի 6 առա­ջադրանք, 5-ը՝ ուղղագրության, կետադրության, հոմա­նիշների, հականիշների, բառագործածության, բառա­կազմության, դարձվածքների, գոյականի հոգնակի թվի կազմության, ուղղակի և անուղղակի խոսքերի, ստորա– դասական նախադասությունների, դերբայական դարձ­վածների, ներգործական ու կրավորական, հաստատական ու ժխտական նախադասությունների, շարադասության փոխակերպումների վերաբերյալ, իսկ 6-րդը՝ շարադրություն։

·         Հարցարանների առաջադրանքները քաղվում են Պ. Բեդիրյանի և Դ. Գյուրջինյանի «Հայոց լեզվից 50 նորացված հարցարաններ»  գրքույկից։

·         Շարադրության առաջադրանքը կարող է լինել երկու կարգի՝ ազատ թեմաներով կամ տրված փոքր հատվածն սկզբից կամ վերջից ամբողջացնելով (տե´ս թիվ 1-2 նմուշներում

·         Ամբողջ հարցարանը գնահատվում է 10-միա­վորանոց սանդղակով (առաջին 5-ը՝ 5, շարադրությունը՝ 5 միավոր)։

·         Ուղղագրական, քերականական և բառիմաստին, դարձվածքներին առնչվող յուրաքանչյուր սխալի համար հանվում է 0,5 միավոր, կետադրական և բա­ռակազմական ամեն մի սխալի համար՝ 0,25: Տողադարձի կանոնի յուրաքանչյուր խախտման համւսր՝ 0,25 միավոր։

·         Կոտորակային թվերով ընդհանուր գնահատա­կանը կլորացվում է (0,5-ը և բարձրը՝ 1 միավոր, 0,5-ից ցածրը՝ 0):

 

 

 

Հարցարանի նմուշներ

1

1.     Լրացրե´ք բաց թողնված տառը։

Ինչև, կմաք, մրրկածու, անօեւան, շափուր, սայթաել, ժխո, կականձել, մտաածին, անզիում, թատ։

2.     Փակագծերը հանելով՝ գրե´ք միասին, առանձին կամ գծիկով։

Հազիվ (հազ), օր (օրի), դափ (դատարկ), (ծայրից) ծայր, (ի) հարկե, (անցած) գնացած, (ծայրե) ծայր։

3.     -եղ վերջածանցով 5 բա´ռ գրեք։

4.     Յուրաքանչյուր բառին 1-ական հոմանի´շ գրեք։

ա) նախատել

բ) ճյուղ

գ) անաչառ

դ) պարկեշտ

5.     ա) Դերբայական դարձվածով նախա­դասությունը բարդ ստորադասակա´ն դարձրեք։

Հասնելով ոլորաններին՝ մեքենան րնթացքր փոքր-ինչ դանդաղեցրեց։

         բ) Ուղդակի խոսքն անուղդակի´ դարձրեք։

Նա ցածրաձայն ասաց.

- Տղանե՛ր, հավաքվե´ք հարևան սենյակում ։

6.     Շարունակեք (1,5 էջի սահմաններում)։ Դրանից հետո ի±նչ եղավ։

Անակնկալ մի հեռագիր ստացավ։ Սկզբում դա իր վրա այնքան էլ չազդեց, որովհետև...

 

 

 

 

2

1.     Լրացրե´ք բաց թողնված տառը։

Սերակ, պատրույ, խեղել, դժոք, դողրոցք, որևից, հաճեպ, զեղել. մկտալ, ոսկորել, գործուել։

2.     Անհրաժեշտ տեղերում մեծատառո´վ գրեք։

Նախնիներս սերում են պատմական տավուշ գավառից, որր հայկական մատենագրական աղբյուրներում հիշատակվում է իբրև աղվանից աշխարհի թագավորների, երբեմն էլ՝ մեծ հայքի թագավորների և իշխանների ձմեռային աթոռանիստ։ 12-րդ դարում այն գրավել են զաքարյաններր։

3.     Հետևյալ բառերում արմատներն ընդգծե´ք 1, ածանցները՝ 2 գծով։ Արմատներում վերականգնե´ք հնչյունափոխությունը (հնչյունն իր տեղում բառի վերևում գրելով)։

Անշահախնդրություն, գթասրտորեն, ապե­րասան, համամասնաբար, բաժնետիրական։

                ու

Նմուշ` ջ    ր   ային:

                         ------

                   

4.     Առավոտ բառին 4 հոմանի´շ գրեք։

5.     ա) Անուղղակի խոսքն ուղղակի´ դարձրեք։

Սարսափած բռնապետը պալատականներից մեկին հրամայեց, որ գնա և տեսնի, թե այդ կախարդ ծերուկն ինչպե՛ս է փոքրիկ վանքի մեջ հազարավոր մարդկանց տեղավորում։

            բ) Ներգործական կառուցվածքի նախադասությունը կրավորակա´ն դարձրեք:

Նույմիսկ  ամիրապետի զորքերը չեն կարող Գառնին գրավել:

6.     Սկիզբը շարադրե´ք (1,5 էջի սահմաններում)։ Դրանից առաջ ի±նչ էր եղել։

Քիչ-քիչ նրա նյարդերը թմրեցին, ու նա նիրհեց. գրեթե ամբողջ գիշերը չէր քնել։

 

3

  1. Լրացրե´ք բաց թողնված տառերն ու կետա­դրական նշանները։

Ահա այդ էր որ նրան մղում էր ամաի և անհրնկալ այս վայրերում քայլելու։ Այդ էր որ նրան բերել գցել էր այդպիսի տարրինակ խեն ու ահամարհվող ձեռնարկի մեջ։ Չր հասկա­նում ցամաքը։ Կարծր հողեր քրտինք արն հզեր։ Ցամաքը միշտ լ տեսել էր ծովից իրև հեռավոր փափագ մարմնական գգի պատ­րանք։ Այն ճանաչել էր կարճ կանգաների ժամերին բեռնակիր բանվորներով վտացող քարափներով...

 

  1. –ույթ վերջածանցով և տրված բառերի հարմար արմատներով 5 բա´ռ կազմեք։

Սահմանակից, կենսաբեր, գունավոր, վերելք, շքամուտք, նորամուծություն, անշահախնդիր, ծիրանուտ, կեղեքել, վարորդ, աշնանամուտ, օրավարձ, սրտագին, գերյալ։

  1. Տրված բառերից յուրաքանչյուրին 1-ական հա­կանի´շ գրեք։

ա) անագորույն

բ) գովել

գ) զառիթափ

դ) պաշտել

  1. Կազմե´ք հետևյալ բառերի հոգնակին։

ա) ականանետ

բ) դուստր

գ) հեռագրասյուն

դ) ռումբ

  1. ա) Բարդ ստորադասական նախադասությունը դերբայական դարձվածով պարզ նախադասությու´ն դարձրեք։

Թագուհին բարձրացրեց ոսկեփայլ սուրը, որ անզիջում մարտերում իր տիրոջը միշտ հաղթանակ էր պարգեւել։

         բ) Հաստատական նախադասությունը ժխտակա´ն դարձրեք։

            Նրանք բարձունքը մինչեւ կեսօր անպայման կհաղթահարեն։

  1. «Սպասում» վերնագրով շարադրություն գրեցեք

(1,5 էջի սահմաններում)։

 

4

  1. Լրացրե´ք բաց թողնված տառը, երկհնչյունը կամ կրկնակ բաղաձայնը։

Դաշնահարել, փառապան, թկի, թթալ, միջօր, դաղ, բնօան, տաերք, եղմ, լաջվար, ընկզ։

 

  1. Փակագծերը հանելով՝ գրե´ք միասին, առան­ձին կամ գծիկով։

Ուշի (ուշով), կաս (կարմիր), (վեր կենալ) հայտարարել, (երկրե) երկիր, (ի) շահ, (թեւ) թևի, (գնալ) գալ։

  1. Հակ(ա)– նախածանցով 5 բա´ռ գրեք։
  2. Տրված դարձվածքների իմաստը 1-ական բառո´վ արտահայտեք:

ա) պատի ծեփ դառնալ

բ) սիրտ անել

գ) գլուխ տալ

դ) ջրի գին

  1. ա) Տրված նախադասության երկրորդականի շարադասությունը փոխեք 2 ձևո´վ (այն դարձնելով նախադաս եւ միջադաս)։

Իշխանն այցը մի օրով հետաձգեց, որպեսզի զորապետին պատշաճ մեծարանքով ներկա­յանա։

         բ) Տրված նախադասության դերբայական դարձ­վածի շարադասությունը փոխեք 2 ձևո´վ (այն դարձ­նելով միջադաս և վերջադաս)։

Մի ծանր բռունցք իջեցնելով թախտի վրա՝ Դավիթը զորավոր հայհոյանք ուղղեց հայտնի չէ ում հասցեին։

  1. Շարադրե´ք ապագայի Ձեր ակնկալիքների մասին Ձեր խորհրդածությունները (1,5 էջի սահման­ներում)։

5

  1. Լրացրե´ք բաց թողնված տառը, երկնչյունը կամ կրկնակ բաղաձայնը։

Փաչել, երեմնի, աներևթանալ, տաալուծել, աբարիշտ, Անան, արդք, ճափորդ, որեորդ, մանրազին, քանիեորդ։

  1. Կետադրե´ք։

Չէ ծովի հետ մտերիմ մարդը ցամաքի կյան­քին դժվար է համակերպվում իրեն մշտնջենական տարագիր է զգում։ Մարմնական ու հոգե­կան ուժերի մեծ մասը թմբիրի մեջ է մնում ան­գործածելի չբավարարող։ Չի հասկանում թե մարդկանց կռիվները թե ամեն ինչ լափող կրակը։

  1. Արտագրե´ք այս բառերը եւ յուրաքանչյուրի դիմաց գրեցեք նրանց արմատները։

Գրադարան, հեռագրասյուն, խոսքակռիվ, հակասահմանադրական, ստորգետնյա։

  1. Այս բառերն ի՞նչ են նշանակում։

ա) դրվատել

բ) սկիհ

գ) պարս

դ) լուրթ

  1. ա) Հետևյալ ուղղակի խոսքի շարադասությունը փոխե´ք 2 ձևով (հեղինակի խոսքը միջադաս և վերջադաս դարձնելով)։

Գարեգինն ասաց.

 -  Որոշել եմ սպարապետին  սուրհանդակ ուղարկել և հայտնել, որ մենք միանում ենք հայրենիքի պատերազմին:

         բ) ժխտական նախադասությունը հաստատակա´ն դարձրեք։

Համախմբվելու մեր հրամանը դեռևս ոչ ոք չհարգեց։

  1. Նկարագրեք բնության ծանոթ մի անկյունը (1,5 էջի սահմաններում)։

 

 

_______________

Հայ գրականության բանավոր քննության ծրագիր

 

·         Հայ գրականության պատմական շրջափուլերը։

·         Հասկացություն գրական սեռերի և ժանրերի մասին։ էպիկական, քնարական, դրամատիկական ժանրեր։

·         Գաղափար գրական ուղղությունների մասին։ Կլասի­ցիզմի, ռոմանտիզմի, ռեալիզմի գրական ուղղություն­ները։

 

Հին գրականություն

            Ընդհանուր գաղափար առասպելների և վիպական երգերի ֊մասին։

            Հնագույն հայկական առասպելները և վիպական երգերը։ «Վահագն», «Հայկ և Բել», «Արա Գեղեցիկ և Շամիրամ», «Արտաշես և Սրտավազդ»։ Գրական մշակումները։

            Մեսրոպ Մաշտոցը և գրերի գյուտը։ Մեսրոպ Մաշտոցի կենսագրությունը։

            V դարի հայոց գրականության ընղհանուր բնութա­գիրը։ Համառոտ տեղեկություններ թարգմանական գրա­կանության, հոգևոր քնարերգության, վարքագրության, փիլիսոփայության մասին։ (Եզնիկ Կողբացի, Կորյուն)։

            V դարի հայ պատմագրությունը` Ագաթանգեղոս, Փավստոս Բուզանդ, Ղազար Փարպեցի։ Փավստոս Բուզանդի «Հայոց պատմության» գեղարվեստական առանձնահատկությունները։

            Եղիշեի «Վարդանի և հայոց պատերազմի մասին» մատյանը. գաղափարը, գեղարվեստական արժեքը։

 

         Մովսես Խորենացի։ Կյանքը, «Հայոց պատմության» ստեղծման հանգամանքները։ «Պատմության» կառուց­վածքը և գեղարվեստական արժեքը։ §Ողբ¦-ի գրության շարժառիթները:

         «Սասունցի Դավիթ» («Սասնա ծռեր») էպոսը։ Արմատները, ձևավորման ժամանակաշրջանը և պատմա­կան շերտերը։ Գրառման պատմությունը։ Կառուցվածքը, սյուժեն։ Հերոսները, գաղափարական բովանդակու­թյունը։ էպոսի գեղարվեստական արժանիքները։ էպոսի գրական մշակումները։

         Գրիգոր Նարեկացու կյանքը, գործունեությունը, ժառանգությունը։ Տաղերը և գանձերը, բանաստեղծու­թյունների գեղարվեստական արժեքը, արտահայտչամիջոցները։ «Մատյան ողբերգության» պոեմը։

         Միջնադարի հայ բանաստեղծները (թվարկել)։ Հայ միջնադարյան առակագրությունը (Մխիթար Գոշ, Վարդան Այգեկցի)։

         Ներսես Շնորհալու ստեղծագործության ընդհանուր բնութագիրը։ «Ողբ Եդեսիո» պոեմը, ստեղծագործության արմատական հիմքը, գաղափարը, պատկերավորման միջոցների բազմազանությունը:

         Ֆրիկի կյանքը, ստեղծագործության հիմնական թեմաները։ «Ընդդեմ ֆալաքին», «Գանգատ» բանաստեղ­ծությունները։

         Հայ միջնադարյան հայրենները։ Ժողովրդական և հեղինակային հայրեններ։ Գաղափար հայրենների թեմաների և տաղաչափական յուրահատկությունների

մասին։ Նահապետ Քուչակի հայրենների գեղարվեստական արժեքը։

         Սայաթ-Նովայի համառոտ կենսագրությունը և գրական ժառանգության ընդհանուր բնութագիրը: Սայաթ-Նովայի տաղերի թեմաները։ Ստեղծաqործությունների գեղարվեստական արժեքը։ 4-5 բանաստեղծության վերլուծություն` դիմորդի ընտրությամբ:

 

Նոր գրականություն

         Խաչատուր Աբովյանի կյանքը, գործունեությունը: Աբովյանի ստեղծագործության ընդհանուր բնութագիրը: Աբովյանը հայ նոր գրականության հիմնադիր: Վերք Հայաստանի վեպը. առաջաբանի հարցադրումները, վեպի կառուցվածքը, դիպաշարը, բովանդակությունը, գաղափարական հարստությունը, կերպարները:

         Միքայել Նալբանդյանի կյանքը, գործունեությունը: Նալբանդյանի ժառանգությունը: Քննադատական և հրապարակախոսական գործերը: Նալբանդյանի բանաստեղծությունների ընդհանուր բնութագիրը: 2-3 բանաստեղծության վերլուծություն` դիմորդի ընտրությամբ:

            Պետրոս Դուրյանի կյանքը և ստեղծագործությունը: Դուրյանի քնարերգության թեմաները: Վերլուծել Սիրել, Դրժել, Լճակ, Տրտունջք բանաստեղծությունները:

            Հակոբ Պարոնյանի կյանքը, ստեղծագործության ընդհանուր բնութագիրը: Ժառանգության հիմնական թեմաները, երգիծանքը: Մեծապատիվ մուրացկաններ վիպակի սյուժեն, գաղափարը, կերպարները:

            Րաֆֆու գրական ժառանգության ընդհանուր բնութագիրը: Սամվել վեպի գրության շարժառիթները: Պատկերված ժամանակաշրջանը, բովանդակությունը, կերպարները, գաղափարը, գեղարվեստական արժեքը:

            Ալեքսանդր Շիրվանզադեի կյանքը և ստեղծագործությունը: Քաոս վեպի սյուժեն, կերպարները, կառուցվածքը: Քաոս վեպի և Պատվի համար դրամայի համեմատական վերլուծություն: §Արտիստը¦ պատմվածքը:

         Մուրացանի գրական ժառանգությունը։ «Առաքյալը» վիպակի սյուժեն, Պետրոս Կամսարյանի կերպարը։ «Գևորգ Մարզպետունի» պատմավեպի աղբյուրները և պատկերված ժամանակաշրջանը, կառուցվածքը, հերոս­ները, վեպի գաղափարը, գեղարվեստական առանձնահատկությունները։

         Գրիգոր Զոհրապի կյանքը, ազգային-հանրային գոր­ծունեությունը։ ժառանգության ընդհանուր բնութագիրը։ Զոհրապի նորավեպերի ժողովածուները։ «Այրին», «Այինկա», «Զաբուղոն», ևս երեք նորավեպ՛ դիմորդի ընտրությամբ։

            Նար-Դոսի ստեղծագործության ընդհանուր բնութա­գիրը։ «Մեր թաղը» պատմվածաշարը։ «Սպանված աղավնին» վիպակի սյուժեն, կերպարները։

         Հովհաննես Թումանյանի կյանքը, մշակութային, ազգային-հասարակական գործունեությունը: Հովհաննես Թումանյանի գրական ժառանգության ընդհանուր բնութագիրը։ Թումանյանի բանաստեղծությունները («Հայոց լեռներում», «Հայրենիքիս հետ», «Հոգեհան­գիստ», «Բարձրից»), քառյակները (10-15 հատ), պոեմները («Անուշ», «Հառաչանք», «Թմկաբերդի առումը»), բալլադներն ու լեգենդները («Լուսավորչի կանթեղը», «Աղավնու վանքը», «Փարվանա»), գեղարվեստական արձակը, §Մերոնք¦ շարքը: Հեքիաթները («Գիքորը», «Քաջ Նազար»)։

         Ավետիք Իսահակյանի կյանքը, ժառանգությունը։ Պոեզիան («Գիշերն եկավ, զով հովն ընկավ», «Մի մրա­հոն աղջիկ տեսա», «Պանդուխտ որդին», «Ախ, մեր սիրտը լիքը դարդ, ցավ», «Մեր պատմիչներն ու մեր գուսան­ները», «Ռավեննայում»), «Հայրենի հողը» լեգենդը, «Աբու-Լալա Մահարի» պոեմը, կառուցվածքը, գաղափարը, գեղարվեստական արժեքը, «Գարիբալդիականը», §Լիլիթը¦ պատմվածքները։

         Միսաք Մեծարենցի կյանքը։ Բանաստեղծություն­ների ժողովածուները։ «Սիրերգ», «Ձմրան պարզ գիշեր», «Արևին», «Աքասիաներու շուքին տակ», «Ջրտուք», «Հյուղը» բանաստեղծությունները։ Մեծարենցի քնար­երգության արվեստը։

         Դանիել Վարուժանի կյանքը։ Բանաստեղծությունների ժողովածուների համառոտ բնութագիրը։ «Հարճը» պոեմը, «Ձոն», «Ցորյանի ծովեր», ևս 3-4 բանաստեղծություն՝ դիմորդի ընտրությամբ։

         Լևոն Շանթի «Օշին պայլ», §Ընկած բերդի իշխանուհին¦, «Հին աստվածներ» դրամաները, սյուժեն, կերպարները։

         Վահան Տերյանի կյանքի ուղին։ Բանաստեղծական շարքերի ընդհանուր բնութագիրը։ «Տխրություն», «Հրաժեշտի գազել», «Աշնան մեղեդի», «Fatum», «Գարուն», «Դու հպարտ չես», «Որպես Լաերտի որդին», ևս 4-5 բանաստեղծություն՝ դիմորդի ընտրությամբ: Տերյանի քնարերգության արվեստը տաղաչափական բազմազանությունը։

 

XX դարի գրականություն

         Եղիշե Չարենցի կյանքը, ստեղծագործության ընդհանուր բնութագիրը։ Չարենցի բանաստեղծական ժողովածուները, շարքերը։ «Վահագն», «Հարդագողի ճամփորդ­ները»։ «Տաղարան» շարքը («էլի զարուն կգա...», «Ես իմ անուշ Հայաստանի...»)։ «Թուղթ բանաստեղծ բարեկամիս` NN-ին, գրված Երևանից», «Անվերնագիր», «Իմ մահվան օրը...» բանաստեղծությունները: «Գանգրահեր տղան» չափածո նովելը, «Դանթեական առասպել», «Ամ­բոխները խելագարված», «Դեպի լյառը Մասիս», «Պատմության քառուղիներով» պոեմները. Չարենցի բանաստեղծական արվեստը:

         Դերենիկ Դեմիրճյւսնի գրական ժառանգության ընդ­հանուր բնութագիրը։ «Վարդանանք» պատմավեպը. պատմական ժամանակաշրջանի և Ավարայրի խորհրդի գեղարվեստկան արտահայտությունը, բովանդակությունը, կերպարները: §Քաջ Նազար¦ կատակերգությունը:

         Ստեփան Զորյանի ստեղծագործության ընդհանուր բնութագիրը։ Պատմվածքների ժողովածուները (շարքե­րը), երկու պատմվածք՝ դիմորդի ընտրությամբ։ §Խնձորի այգին¦ պատմվածքը:

         Համաստեղի կյանքի և գրական ժառանգության մասին համառոտ տեղեկություններ։ Պատմվածքների ժողովածուները։ 2-3 պատմվածք՝ դիմորդի ընտրությամբ։

         Սկսել Բակունցի կյանքը և ստեղծագործության ընդհանուր բնութագիրը։ Պաւրմվածքների ժողովա­ծուները։ «Մթնաձոր», «Մթնաձորի «չարքը»», «Միրհավ», «Ալպիական մանուշակ», «Ծիրանի փողը», «Խոնարհ աղջիկը», ևս 3-4 պատմվածք՝ դիմորդի ընտրու­թյամբ։

            Ընդհանուր տեղեկություններ Շահան Շահնուրի կյանքի և ժառանգության մասին։ «Նահանջը առանց երգի» վեպը։

            Ընդհանուր տեղեկություններ Կոստան Զարյանի կյանքի և ստեղծագործության մասին։ «Նավը լեռան վրա» վեպը։

         Գուրգեն Մահարու կյանքը և ստեղծագործության ընդհանուր բնութագիրը։ «Մանկություն», «Պատա­նեկություն» վիպակները։

         Նաիրի Զարյանի «Արա Գեղեցիկ» ողբերգությունը։

         Հովհաննես Շիրազի ստեղծագործության ընդհանուր բնութագիրը։ «Բիբլիական» պոեմը։ «Գարնանամուտ», «Թագադրում», «Հայ ժողովրդի երգը», «Մայրս», ևս 3-4 բանաստեղծություն՝ դիմորդի ընտրությամբ։

         Համո Սահյանի պոեզիայի ընդհանուր բնութագիրը։ «Չես ասի ոչ մի բառով», «Անտառում», «Քարափը», «Մասրենի», «Անունդ տալիս», «Ինչո՞ւ հիշեցիր» բա­նաստեղծությունները։

         Պարույր Սևակի ստեղծագործության ընդհանուր բնութագիրը։ Բանաստեղծությունների ժողովածուները։ «Վարք մեծաց» բանաստեղծությունը, «Անլռելի զանգա­կատուն» պոեմը։

         Հրանտ Մաթևոսյանի գրական ժառանգության ընդհանուր բնութագիրը։ «Աշնան արև» վիպակը։

 

Անգիր անել`

         Առասպելներից՝ «Վահագնի ծնունդը»։

         Մովսես Խորենացի՝ հատվածներ «Հայոց պատմու­թյունից» («Թէպէտ եւ եմք ածու փոքր...»՝ 4-5 տող, «Ողբամ զքեզ, Հայոց աշխարհ...»՝ 10-15 տաղ)։

         Գրիգոր Նարեկացի՝ «Տաղ Վարդավառի», «Մատյան ողբերգության» (15-20 տողանոց հատված՝ դիմորդի ընտրությամբ)։

         Ֆրիկ՝ «Գանգատ» («Մէկն ի պապանց պարոնորդի» հատվածից)։

         Սայաթ-Նովա՝ «Աշխարս մե փանջարա է»։

         Միքայել Նալբանդյան՝ «Ազատություն», «Իտալացի աղջկա երգը» (հատված)։

         Պետրոս Դուրյան՝ «Տրտունջք», «Լճակ»։

         Հովհաննես Թումանյան՝ «Անուշ» («Նախերգանք»), «Թմկաբերդի առումը» («Նախերգանք»), «Փարվանա» (մեկ հատված՝ դիմորդի ընտրությամբ), «Հայրենիքիս հետ», «Հայոց լեռներում», 4-5 քառյակ՝ դիմորդի ընտրությամբ, 2-3 բանաստեղծություն՝ դիմորդի ընտրու­թյամբ։

         Ավետիք Իսահակյան՝ «Գիշերն եկավ, զով հովն ընկավ», «Մի մրահոն աղջիկ տեսա», «Ռավեննայում», «Աբու-Լալա Մահարի» պոեմի երրորդ սուրահը, 2 բանաստեղծություն՝ դիմորդի ընտրությամբ։

         Միսաք Մեծարենց՝ «Արդի մարդու Հայր մերը» («Տուր ինծի, Տեր»)«Սիրերգ», «Արևին»։

         Դանիել Վարուժան՝ «Ցորյանի ծովեր», «Ձոն»։

         Վահան Տերյան՝ «Տխրություն», «Հրաժեշտի գազել», 4-5 բանաստեղծություն՝ դիմորդի ընտրությամբ։

         Եղիշե Չարենց՝ «Վահագն», «էլի գարուն կգա», «Անվերնագիր», 4-5 բանաստեղծություն՝ դիմորդի ընտրությմբ։

         Պարույր Սևակ՝ «Անլռելի գանագակատուն» (մեկ հատված՝ դիմորդի ընտրությամբ)։

         Հովհաննես Շիրազ՝ «Գարնանամուտ», «Թագա­դրում», «Հայ ժողովրդի երգը», երկու բանաստեղծություն՝ դիմորդի ընտրությամբ։

         Համո Սահյան՝ «Մասրենի», երեք բանաստեղծություն՝ դիմորդի ընտրությամբ։

 

 

Հայ գրականության բանավոր քննության հարցատոմսերի կազմման սկզբունքները և գնահատման չափանիշները

 

            Հարցատոմսերը կազմվել են «Հայ գրականություն» առարկայի ընդունելության հաստատված ծրագրից քաղված հարցերով։

            3ուրաքանչյուր քննաթերթիկ բաղկացած է երեք հարցից։ Քննությունը գնահատվում է 10 միավոր սանդ­ղակով, մեկ հարցը՝ 4 միավոր, երկու հարցերը՝ 3-ական։

            Ահավասիկ քննաթերթիկի երկու նմուշ.

Քննաթերթիկ 1

1. Եղիշեի «Վարդանի և հայոց պատերազմի մասին» երկը.  կառուցվածքը,  գաղափարը,  գեղարվեստական արժեքը։

2. Մ. Նալբանդյանի կյանքը և գործունեությունը։

3. Հովհ. Շիրազի «Բիբլիական» պոեմը։

Քննա թերթիկ 2

3. Գրիգոր Նարեկացու տաղերը։

2. Հակոբ Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ» վիպակը. սյուժեն, կերպարները, գաղափարը։

 

Գրականություն

Հ Բախչինյան, Ս. Սարինյան, Հր. Թամրազյան, Հայ գրականություն, դասագիրք 9-րդ դասարանի համար, Երևան, «Լույս», 2000թ.:

Հր. Թամրազյան, Դ. Գասպարյան, Ժ. Քալանթարյան, Հայ գրականություն, դասագիրք 10-րդ դա­սարանի համար, Երևան, «Լույս», 2000թ.։

Էդ Ջրբաշյան, Գրականագիտություն, տեսական դասընթաց, Երևան, «Լույս». 1999թ.։

 

 

_______________

 

 

Երաժշտություն

 

Երաժշտությունից ստուգարքն անց է կացվում չորս մոտեցումներով՝

1.      ձայնային տվյալների ստուգում,

2.      լսողություն,

3.      երաժշտական հիշողություն,

4.      ռիթմ։

Ցանկալի երգվելիք հոգևոր երգեր՝

  1. Կոմիտաս, «Հայր մեր»,
  2. Եկմալյան, «Հայր մեր»,
  3. Շարական՝ «էջ Միածինն ի Հօրէ»,
  4. Կոմիտաս, «Հայրապետական մաղթանք»,
  5. «Հրաշափառ Աստուած»։

           

Հարկավոր է ներկայացնել նաև երկու աշխարհիկ երգ (ըստ ցանկության)։

            Ստուգարքից մեկ oր առաջ տեղի կունենա խորհրդատվություն, որի ժամանակ դիմորդներին կբացատրվեն առարկայի պահանջները և մանրամասները։

 

 

            _______________

 

 

 

Հայոց պատմության հարցաշար

ընդունելության քննության համար

 

1.       Հայոց հայրենիքը

1)        Լեռները

2)        Գետերն ու լճերը

3)        Վարչական բաժանումը

2.       Վանի թագավորությունը

1)        Վանի թագավորության կազմավորումն ու հզորացումը: Արգիշտի I

2)        Վանի տերությունը Սարդուրի II-ի և նրա հաջոդների օրոք

3)        Թագավորության անկումը

3.       Հայկազուն - Երվանդունիների թագավորությունը

1)        Հայաստանը Ք.ա. VII դարեվերջից մինչև Ք.ա. 330-ական թվականները

2)        Երվանդունիների թագավորությունները Ք.ա. 331-201 թվականներին

4.       Արտաշեսյան հարստության հիմնումը: Արտաշես I

1)        Արտաշես I-ի գահակալումը և հայկական հողերի վերամիավորումը

2)        Արտաշատ մայրաքաղաքի հիմնադրումը

3)        Հողային, ռազմավարչական և այլ բարեփոխումները

5.       Հայաստանը աշխարհակալ տերություն: Տիգրան II Մեծ

1)        Տիգրան II-ի գահակալությունը: Հայ-պոնտական դաշինքը և Կապադովկիայի նվաճումը

2)        Հայ-պարթևական պատերազմը: Հյուսիսային Միջագետքի և Ասորիքի գրավումը

3)        Տիգրան II-ի տերության տարածքը, բնույթը, բնակչությունը: Տիգրանակերտի կառուցումը

6.         Հայ-հռոմեական պատերազմները

1)        Հայ-հռոմեական պատերազմի առաջին փուլը: Արածանիի ճակատամարտը

2)        Հայ-հռոմեական պատերազմի երկրորդ փուլը: Արտաշատի պայմանագիրը

7.       Հայաստանի պայքարն ընդդեմ Հռոմի ծավալապաշտ քաղաքականության

1)        Արտավազդ II-ի գահակալությունը

2)        Կրասոսի Պարթևական արշավանքը և Հայաստանը

3)        Անտոնիոսի Պարթևական և Հայկական արշավանքները

8.       Արտաշեսյան թագավորության անկումը

1)        Հայաստանը Արտաշես II-ի օրոք

2)        Արտաշեսյան թագավորության անկումը

9.       Հռոմի ու Պարթևստանի մրցակցությունը և Հայաստանը (Ք.հ. I դ.)

1)        Մեծ Հայքի թագավորությունը դրածո թագավորների օրոք

2)        Հայաստանը հռոմեա-պարթևական հակամարտության և Տասնամյա պատերազմի շրջանում

3)        Հռանդեայի պայմանագիրը: Տրդատ I Արշակունին` Մեծ Հայքի թագավոր

10.       Քրիստոնեության հռչակումը պետական կրոն

1)        Հայ Առաքելական եկեղեցու հիմնադրումը: Քրիստոնեության մուտքը Հայաստան

2)        Սուրբ Գրիգոր Լուսավորչի գործունեությունը և Հայ Առաքելական եկեղեցու նվիրապետության հաստատումը

3)        Քրիստոնեության ընդունման պատմական նշանակությունը: Ազգային և քրիստոնեական արժեքների ներդաշնակումը

11.     Պայքար կենտրոնական իշխանության ուժեղացման համար IV դարի առաջին կեսին

1)        Մեծ Հայքի թագավորությունը Տրդատ III Մեծի օրոք

2)        Խոսրով III Կոտակի քաղաքականությունը

3)        Տիրանի գահակալությունը

12.       Հայաստանը Արշակ II-ի օրոք

1)        Ներքաղաքական իրավիճակը

2)        Պարսկա-հռոմեական և հայ-պարսկական պատերազմները Արշակ II-ի օրոք

3)        Արշակ II-ի և Վասակ Մամիկոնյանի դավադրական սպանությունը

13.       Հայաստանը Պապ Արշակունու օրոք

1)        Պապ Արշակունու գահակալությունը

2)        Պապի ներքին քաղաքականությունը

3)        Պապ Արշակունու արտաքին քաղաքականությունը

14.       Վարդանանց պատերազմը

1)        Հայ ժողովրդի վիճակի ծանրացումը Վարդանանց պատերազմի նախօրյակին

2)        Ապստամբության սկիզբը և ծավալումը: Խաղխաղի ճակատամարտը

3)        Ավարայրի ճակատամարտը

4)        Վարդանանց պատերազմի նշանակությունը

15.       Վահան Մամիկոնյանի գլխավորած ապստամբությունը 481-484 թվականներին

1)        Մարզպանական Հայաստանի քաղաքական իրավիճակը

2)        Ապստամբության ընթացքը

3)        Նվարսակի պայմանագիրը

16.       Հայաստանը VI դարում

1)        Արևմտյան Հայաստանը VI դարի առաջին կեսին

2)        571 թ. հակապարսկական ապստամբությունը և պարսկա-բյուզանդական 20-ամյա պատերազմը

3)        Հայաստանի 591 թ. բաժանումը

17.       Հայաստանը VII դարի կեսերին

1)        Արաբների զավթողական պատերազմները և Հայաստանը

2)        652 թ. հայ-արաբական պայմանագիրը: Հայաստանի անկախության վերականգնումը

18.       Հայ ազատագրական պայքարը արաբական տիրապետության դեմ

1)        Հակաարաբական ապստամբությունները VIII դ. առաջին կեսին

2)        774-775 թթ. ապստամբությունները

3)        Հայկական իշխանական տների հզորացումը: 850-855 թթ. ապստամբությունը

19.       Հայաստանի անկախության վերականգնումը և ամրապնդումը

1)        Հայկական պետականության վերականգնման նախադրյալները:

2)        Հայկական թագավորության վերականգնումը: Աշոտ I

3)        Երկրի անկախության ամրապնդումը

20.       Բագրատունյաց Հայաստանի վերելքը

1)        Բագրատունիների պետության բարգավաճումը

2)        Անին` մայրաքաղաք

3)        Բագրատունյաց թագավորության հզորացումը X դ. վերջին և XI դ. սկզբին: Գագիկ I

21.       Բագրատունյաց թագավորության մասնատումը և անկումը

1)        Ենթակա թագավորությունների առաջացումը

2)        Բյուզանդիայի նվաճողական քաղաքականությունը

3)        Պայքար պետականության պահպանման համար

22.       Հայկական պետականության առաջացումը Կիլիկիայում

1)        Կիլիկիայում հայկական պետականության առաջացման նախադրյալները

2)        Հայկական իշխանությունները Կիլիկիայում

3)        Ռուբինյանների իշխանապետությունը

23.     Կիլիկյան Հայաստանի ամրապնդումը: Հայոց թագավորության վերականգնումը

1)        Պայքար Դաշտային Կիլիկիայի համար

2)        Թագավորության հռչակումը: Լևոն II Մեծագործ

3)        Լևոն II-ի ներքին և արտաքին քաղաքականությունը

24.       Կիլիկիայի հայկական թագավորությունը XIII-XIV դարերում

1)        Հեթումյան արքայատոհմի հաստատումը Կիլիկիայում

2)        Հայ-մոնղոլական դաշինքը

3)        Կիլիկյան Հայաստանի թուլացումը և անկումը

25.       Հայաստանը XV-XVII դարերում

1)        Ամենայն հայոց կաթողիկոսության վերահաստատումը ս. Էջմիածնում

2)        Հայաստանը և թուրք-պարսկական պատերազմները

3)        Հայ բնակչության բռնագաղթը

26.       Հայ ազատագրական շարժումը XV-XVII դարերում

1)        Հայոց թագավորության վերականգնման փորձը Աղթամարում

2)        Հայ ազատագրական շարժման առաջին քայլերը:  Էջմիածնի և Սեբաստիայի խորհրդաժողովները

3)        Կրետեի պատերազմը և հայ ազատագրական շարժման աշխուժացումը

27.       Հայոց գրերի գյուտը

1)        Մեսրոպ Մաշտոցի պատմական առաքելությունը

2)        Հայոց գրերի գյուտը և նշանակությունը

3)        Հայագիր դպրոցը

28.       Հայ մշակույթի ոսկեդարը (VI-VIII դարեր)

1)        Պատմագրությունը

2)        Բնափիլիսոփայությունը, տիեզերագիտությունը և տոմարը

3)        Արվեստը

4)        Թարգմանչական գրականությունը

29.       Հայկական մշակույթը X-XIV դարերում

1)        Դպրոցները և համալսարանները

2)        Պատմագրությունը

3)        Իրավունքը և բնափիլիսոփայությունը

4)        Գրականությունը և արվեստը

30.       Մշակույթը XV-XVII դարերում

1)        Տպագրության սկզբնավորումը և զարգացումը

2)        Դպրոցը

3)        Պատմագրությունը

4)        Արվեստը

31.     Հայ ազատագրական շարժումը XVII դարի երկրորդ կեսին և XVIII դարի սկզբներին

1)        Շարժման արևմտաեվրոպական կողմնորոշումը

2)        Հակոբ Դ Ջուղայեցի կաթողիկոսի պատվիրակության գործունեությունը

3)        Հայաստանի ազատագրության Իսրայել Օրու ծրագիրը

32.       Ազատագրական պայքարն Արցախում XVIII դարի սկզբին

1)        Ռազմաքաղաքական իրադրությունը Հայաստանում և Այսրկովկասում

2)        Ռուսական զորքերի 1722 թ. Կասպիական արշավանքը և ազատագրական շարժման աշխուժացումը

3)        Թուրքական զորքերի ներխուժումը: Երևանի հերոսական պաշտպանությունը

4)        Սղնախների կազմավորումը: Շարժման ծավալումը Արցախում

33.        Ազատագրական պայքարը Սյունիքում

1)        Դավիթ Բեկ: Սյունիքի հայկական իշխանության կազմավորումը

2)        Հալիձորի և Մեղրիի ճակատամարտերը

3)        Մխիթար Սպարապետ: Ապստամբության ավարտը

34.       Ազատագրական պայքարը XVIII դարի կեսերին

1)        Հայկական ինքնավարությունը Արցախում (Խամսայի մելիքություններ)

2)        Հովսեփ Էմինի ազատագրական գործունեության նշանակությունը

 

35.       Հայ ազատագրական շարժման հնդկահայ կենտրոնը

1)        Մադրասի հայրենասիրական խմբակը

2)        «Նոր տետրակ, որ կոչի յորդորակ» և «Որագայթ փառաց» երկասիրությունները

36.       Հայաստանի ազատագրության ծրագրերը XVIII դարի վերջերին

1)        Մովսես Սարաֆյանի ծրագիրը

2)        Հայաստանի ազատագրության «Հյուսիսային» ծրագիրը

3)        Հայաստանի ազատագրության «Հարավային» (Շահամիր Շահամիրյանի) ծրագիրը

37.       Հայաստանը XIX դարի սկզբին

1)        1804-1813 թթ. ռուս-պարսկական պատերազմը

2)        Գյուլիստանի հաշտության պայմանագիրը

38.       Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին

1)        Ռուս-պարսկական նոր պատերազմի սկիզբը

2)        Հայերի մասնակցությունը պատերազմին

3)        Օշականի ճակատամարտը: Երևանի գրավումը

4)        Թուրքմենչայի հաշտության պայմանագիրը: Պարսկահայերի գաղթը:

39.       1828-1829 թթ. ռուս-թուրքական պատերազմը և հայերը

1)        1828-1829 թթ. ռուս-թուրքական պատերազմը

2)        Հայերի մասնակցությունը պատերազմին

3)        Ադրիանապոլսի հաշտության պայմանագիրը: Արևմտահայերի գաղթը

40.       Արևելյան Հայաստանը XIX դ. 30-40-ական թվականներին

1)        Հայաստանի ազատագրության նոր ծրագիրը

2)        Հայկական մարզը

3)        Ցարիզմի գաղութային քաղաքականությունը : Հայոց եկեղեցու կանոնադրությունը

41.       Արևմտահայությունը XIX դարի կեսերին

1)        Արևմտահայերի ազգային սահմանադրությունը

2)        Զեյթունի 1862 թ. ապստամբությունը

42.       1877-1878 թթ. ռուս-թուրքական պատերազմը և հայերը

1)        1877-1878 թթ. ռուս-թուրքական պատերազմը

2)        Հայկական հարցը Սան Ստեֆանոյի հաշտության պայմանագրում և Բեռլինի վեհաժողովում

43.       Հայ ազատագրական խմբակները

1)        Ազատագրական խմբակների ձևավորումը

2)        Ազատագրական կազմակերպությունները 1880-ական թվականներին

 

44.       Հայ ազգային կուսակցությունները

1)        Արմենական կուսակցություն

2)        Հնչակյան կուսակցություն

3)        Հայ հեղափոխական դաշնակցություն

45.       Ազատագրական պայքարի զինված փուլը: Հայդուկային շարժումը

1)        Հայդուկային շարժման առաջացման պատճառները և առաջին քայլերը

2)        Շարժման վերելքը

3)        Հայդուկային շարժումը և կուսակցությունները

46.       Արևմտահայերի ցեղասպանության թուրքական ծրագրի իրագործման սկիզբը

1)        Արևմտահայերի ցեղասպանության աբդուլհամիդյան ծրագիրը

2)        1894-1896 թթ. զանգվածային կոտորածները

47.       Ազատագրական պայքարը 1894-1896 թվականներին

1)        Սասունի 1894 հերոսամարտը

2)        Մայիսյան բարենորոգումների ծրագիրը

3)        Զեյթունի 1895-1896 թթ. ապստամբությունը

4)        Վանի 1896 թ. հերոսական ինքնապաշտպանությունը

48.       Պայքար ցարիզմի հակահայ քաղաքականության դեմ

1)        Ռուսաստանի գաղութային քաղաքականությունը: 1903 թ. հունիսի 12-ի հրամանագիրը

2)        Հայ ժողովրդի պայքարը

3)        Հայ-թաթարական (ադրբեջանական) ընդհարումները

49.       Ազատագրական պայքարն Արևմտյան Հայաստանում XX դարի սկզբին

1)        Առաքելոց վանքի կռիվը

2)        Սասունի 1904 թ. ինքնապաշտպանությունը

50.       Հայկական հարցը 1912-1914 թվականներին

1)        Հայկական հարցի վերաբացումը

2)        Դիվանագիտական պայքարը

3)        Ռուս-թուրքական համաձայնագիրը

51.     Առաջին համաշխարհային պատերազմի Կովկասյան ճակատը: Կամավորական շարժումը

1)        Պատերազմի ընթացքը 1914-1916 թվականներին Կովկասյան ճակատում

2)        Կամավորական շարժումը

52.       Հայոց Մեծ Եղեռնը

1)        Հայերի ցեղասպանությունը` երիտթուրքերի պետական քաղաքականություն

2)        Մեծ Եղեռնը

3)        Հայերի ինքնապաշտպանական մարտերը

53.       1918 թ. մայիսյան հերոսամարտերը

1)        Թուրքական արշավանքը Անդրկովկաս

2)        Սարդարապատի և Բաշ Ապարանի ճակատամարտերը

3)        Ղալաքիլիսայի հերոսամարտը

4)        Մայիսյան ճակատամարտերի պատմական նշանակությունը

54.       Հայկական պետականության ձևավորումն ու ամրապնդումը

1)        Հայաստանի Հանրապետության հռչակումը

2)        Բաթումի պայմանագիրը

3)        Իշխանական մարմինների և ազգային բանակի ստեղծումը

55.     Հայաստանի առաջին Հանրապետության արտաքին կապերը և հարաբերությունները

1)        Հարաբերությունները Քառյակ միության երկրների հետ

2)        Հայ-վրացական հարաբերությունները

3)        Հայ-ադրբեջանական հարաբերությունները

56.     Հայկական հարցը Փարիզի խաղաղության խորհրդաժողովում: Սևրի պայմանագիրը

1)        Հայկական պատվիրակությունների գործունեությունը Փարիզի խորհրդաժողովում

2)        Միացյալ և անկախ Հայաստանի հռչակումը

3)        Հայկական հարցը Սան Ռեմոյի կոնֆերանսում

4)        Սևրի պայմանագիրը և Հայաստանը

57.       Հայաստանի Հանրապետության անկումը: Հայաստանի խորհրդայնացումը

1)        Քեմալա-բոլշևիկյան համագործակցությունը

2)        Թուրք-հայկական պատերազմը

3)        Հայաստանի խորհրդայնացումը

58.       ՀՍԽՀ տարածքային հիմնախնդիրները 1921-1922 թվականներին

1)        Լոռու «Չեզոք գոտու» և Ջավախքի հիմնախնդիրները

2)        Զանգեզուրի, Լեռնային Ղարաբաղի և Նախիջևանի հիմնախնդիրը

3)        Հայկական տարածքների հարցը Մոսկվայի և Կարսի 1921 թ. պայմանագրերում

59.       Հասարակական-քաղաքական կյանքը 1920-30-ական թվականներին

1)        Կոմունիստական կուսակցության մենիշխանության հաստատումը

2)        Անհատի պաշտամունքի ձևավորումը, քաղաքական բռնաճնշումները

3)        Պետության անհանդուրժողական քաղաքականությունը կրոնի և եկեղեցու նկատմամբ

60.       Հայ ժողովուրդը Հայրենական Մեծ պատերազմի տարիներին (1941-1945 թթ.)

1)        Գերմանիայի հարձակումը ԽՍՀՄ-ի վրա

2)        Հայկական ազգային դիվիզիաների կազմավորումը և նրանց մարտական ուղին

3)        Պատերազմի հայ հերոսները և զորավարները

61.       Խորհրդային Հայաստանը հետպատերազմյան տարիներին (1945-1985 թթ.)

1)        Քաղաքական բռնաճնշումների նոր փուլը: 1949 թ. զանգվածային աքսորը

2)        Հայկական հարցի վերաբացումը միջազգային նոր պայմաններում

3)        Ազգային ինքնագիտակցության զարթոնքը

62.       Արցախյան շարժումը

1)        Արցախյան շարժման նոր փուլը

2)        Սումգաիթյան ողբերգությունը

3)        Շարժման հետագա ընթացքը

63.       Հայաստանի անկախացման գործընթացը

1)        Հայաստանի անկախության մասին հռչակագիրը

2)        Հայաստանի Հանրապետության հռչակումը: ՀՀ Սահմանադրության ընդունումը

64.       Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը

1)        Անկախության հռչակումը և պետականության ձևավորումը

2)        Արցախյան պատերազմի ծավալումը

3)        Շուշիի ազատագրումը

 

Գրականություն

 

Հայոց պատմություն:

Ընդհանուր և բնագիտամաթեմատիկական հոսքերի 10, 11 և 12-րդ դասարանների դասագիրք:

Խմբագրությամբ` Աշոտ Մելքոնյանի և Արամ Սիմոնյանի, Երևան, 2009, 2010, 2011:

 

Անգլերենի բանավոր ստուգարքի պահանջները և գնահատման չափանիշները

        

         Անգլերենի բանավոր ստուգարքը նպատակ ունի ստուգել դիմորդի լեզվական գիտելիքները և կարողությունները.

  1. ընթերցանություն(0-2.5 միավոր)
  2. թարգմանություն(0-2.5 միավոր)
  3. ընթերցված տեքստի ընկալում(0-2.5 միավոր)
  4. բանավոր հաղորդակցում(0-2.5 միավոր)

 

Ստուգարքի տոմսը բաղկացած է երկու հարցից.

  1. Կարդալ, թարգմանել և տրված հատվածի սահմաններում հարցերին պատասխանել:
  2. Առաջադրված թեմայով զրույց:

 

Հարցատոմսի առաջին առաջադրանքի համար նախատեսված նյութը համապատասխանում է հանրակրթական դպրոցի 8-10-րդ դասարանների տնային ընթերցանության գեղարվեստական գրքերի բարդության մակարդակին:

 

Բանավոր զրույցի համար նախատեսվում են հետևյալ թեմաները.

 

  1. Republic of Armenia;
  2. Places of Interest of Armenia;
  3. Yerevan, the Capital City of Armenia;
  4. My Native Town(Village);
  5. The United Kingdom of Great Briatain and Nothern Ireland;
  6. London, the Capital City of the United Kingdom;
  7. Major Cities of the United Kingdom(դիմորդի ընտրությամբ);
  8. Outstanding Personalities of the UK/USA(դիմորդի ընտրությամբ);
  9. The United States of America;
  10. Washington, the Capital City of the USA;
  11. Major Cities of the USA(դիմորդի ընտրությամբ);
  12. My Family;
  13. My Flat;
  14. My Friend;
  15. My Hobby;
  16. My School;
  17. My Working Day;
  18. My Day off;
  19. My Favorite Book;
  20. My Future Profession;
  21. My Summer Holidays;
  22. My Winter Holidays;
  23. Seasons Weather;
  24. My Meals;

 

 

Նմուշներ

 

My Family

 

      My Family is large. I have a father, mother, grandmother, sister and a brother. My father is an engineer. He is forty years old. He is rather handsome, and tall. He has black hair and black eyes.

      My mother is a history teacher. She spends much time at school. She is very kind and her students love her very much. She is very pretty. She is slim and slender. She has long fair hair and dark blue eyes. She is forty years-old.

      Our parents are very busy. This is why our grandmother lives with us. She always has a lot of work around the house.

      My sister is a first-year student at the University. She will become a history teacher like our mother. We have a large library at home. My sister is fond of reading and she reads a lot. She likes music and painting. She looks like our father. She has long black hair and black eyes. She is tall and slim.

      My brother is a school boy. He is in the ninth grade at school. He is good at Math and Physics, and is interested in electronics. He wants to become an engineer. He looks like our mother. He has fair hair and dark blue eyes.

Our parents are very kind. They spend much time with us. When we have any problems we discuss them with our parents and we know that will always help us.

 

 

My Flat

 

      Our house is in a seven story building. There is a small garden in front of it. Our flat is on the third floor. We have four rooms and a hall, kitchen and a bathroom. The flat has all the modem conveniences, such as hot and cold water, gas, electricity, heating and a telephone.

      The hall is not large. There is a small table with two armchairs, a mirror on the wall and a carpet on the floor.

      The living-room is the largest room in our flat. There is a sofa, two armchairs, a TV-set and a piano. My parents' bedroom is also my father's study. There are two beds with night tables, a wardrobe, desk and armchair and two bookcases in their bedroom.

The fourth room is the dinning-room. The kitchen where my mother cooks is not large. There is a cupboard, refrigerator, gas-stove, sink with two taps, a small table and four chairs in the kitchen.

      In the bathroom there is a bath, shower, and a shelf for toiletries.

      My room is not as large as my parents' room. Below the window there is a large desk. To the left, there is a bookcase. In my room, there is also a bed with a night-table and a wardrobe. Also, I have a tape-recorder with cassettes in my room. I spend much time there. I like to read and to listen to music. I have a lot of cassettes. My favorite singer is Michael Jackson. I have the recordings for most of his songs.

 

 

 

_______________